Մի քանի ժամում Ցուկերբերգը $7 մլրդ է կորցրել

05.10.2021 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարկ Ցուկերբերգ #Facebook #Instagram
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը $7 մլրդ է կորցրել՝ նախօրեին Facebook եւ Instagram սոցիալական ցանցերի, ինչպես նաեւ WhatsApp մեսենջերի գլոբալ խաթարման պատճառով, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Ցուկերբերգի կարողությունն ընդամենը մի քանի ժամվա ընթացքում նվազել է մինչեւ $120,9 մլրդ: Այսպիսով, նա աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում երրորդից իջել է հինգերորդ տեղը:

Bloomberg-ը նշում է, որ Facebook-ին պատկանող սոցիալական ցանցերի աշխատանքի գլոբալ խնդիրների պատճառով ընկերության բաժնետոմսերի գինը նվազել է 5%-ով:
Դիտում՝ 3716

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW