Հայաստանի բանկային ավանդների ծավալը մայիսի վերջին կազմել է 450 004 մլն դրամ

22.07.2008 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի առեւտրային բանկերի ներգրավված ավանդների ծավալը 2008-ի մայիսի 31-ի դրությամբ## կազմել է 450 մլրդ 004 մլն դրամ` ապրիլի հետ համեմատ ավելանալով 3 մլրդ 982 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ռեզիդենտների ավանդների ծավալը կազմել է 383 494 մլն դրամ, ոչ ռեզիդենտներինը` 66 509 մլն դրամ:

Արտարժույթով արտահայտված դեպոզիտների ծավալը մայիսի վերջի դրությամբ կազմել է 205 784 մլն դրամ, իսկ ազգային դրամով` 297 174 մլն դրամ:

Ավանդների մնացորդը բանկերում 2008թ. մայիսի 31-ի դրությամբ կազմել է 195 743 մլն դրամ` ավելանալով 2007-ի նույն ժամանակահատվածի համեմատ 46.9%–ով:

Դիտում՝ 5440

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW