ԱրարատԲանկը նշել է իր գործունեության 30-ամյակն ու վերաբրենդավորման 1-ամյակը

04.10.2021 | 12:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #Մհեր Անանյան
Հոկտեմբերի 2-ին ԱրարատԲանկը նշել է իր գործունեության 30-ամյակն ու վերաբրենդավորման 1-ամյակը՝ նախապատվություն տալով թիմակառուցողական ձեւաչափին։

«Բանկի 30-ամյակի եւ վերաբրենդավորման 1-ամյակի առթիվ թիմակառուցողական ձեւչափին նախապատվություն տալը պատահական չէր։ Այս միջոցառումով մենք ուզում ենք, որ մեր աշխատակիցները վստահեն իրենց ուժերին եւ գիտակցեն, որ իրենց հաջողությունը միասնական գործելու մեջ է, եւ թիմի հաջողությունը կախված է անձամբ իրենցից՝ անկախ գործառույթի կամ առաջադրանքի բարդության աստիճանից։ Բացի այդ, թիմակառուցումը ստեղծում է շփվելու եւ միմյանց ավելի լավ ճանաչելու հնարավորություն, ինչը պակաս կարեւոր չէ հետագա աշխատանքային շփումների համար»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը:

«Թիմակառուցումը աշխատակիցների շրջանում ստեղծում է թիմային ոգի, միավորում նրանց մեկ նպատակի շուրջ։ Շատ կարեւոր է, որ յուրաքաչյուր աշխատակից գիտակցի, որ թիմի մաս է կազմում եւ այստեղ ամենեւին կարեւոր չէ զբաղեցրած պաշտոնն ու դիրքը, բոլորն անխտիր գործում եւ ստեղծագործում են հավասար պայմաններում, որտեղ, գուցե, ի հայտ կգան նոր դեմքեր, նոր ղեկավարներ կամ նոր առաջնորդներ, կբացահայտվեն թիմային աշխատանքի թույլ եւ ուժեղ կողմերը»,- ասել է ԱրարատԲանկի Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության ղեկավար Շուշան Առաքելյանը։

«Անցած տարի դեռ վերաբրենդավորման միջոցառման ժամանակ մենք ազդարարել ենք մասնաճյուղերի վերաբրենդավորման մեկնարկի մասին։ Ուրախությամբ պետք է փաստեմ, որ տարվա պլանը կատարել ենք եւ այս պահի դրությամբ վերաբրենդավորված մասնաճյուղերի թիվը կազմում է 23։  Ավելին, մինչեւ տարեվերջ նախատեսում ենք ավարտի հասցնել եւս 9 մասնաճյուղ։ Փոփոխության են ենթարկվել նաեւ թվով 60 ավտոմատ գանձման մեքենա եւ վճարային տերմինալ։

Կարեւոր եմ համարում նշել,  որ վերաբրենդավորման գործընթացը ենթադրում է ոչ միայն արտաքին վիզուալ փոփոխություններ, այլ նաեւ ներքին աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացում, հաճախորդակենտրոն սպասարկում, աշխատակիցների վերապատրաստում, ինչպես նաեւ նոր գաղափարների գեներացման ու դրանց իրագործման հնարավորություն»,- ասել է Մարքեթինգի եւ բանկային ծառայությունների վաճառքի վարչության ղեկավար Սուրեն Բաբաջանյանը։
Դիտում՝ 6501
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW