«Արդյունաբերական ընկերություն» ԲԸ-ն, որը «Գեոպրոմայնինգ» ընկերության դուստր ձեռնարկությունն է, ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) իր բաժնետոմսերի 25%-ը։ Այսօրվանից «Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում ԶՊՄԿ 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ անցել է ՀՀ սեփականությանը։ «Գեոպրոմայնինգ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռոման Տրոցենկոն այս կապակցությամբ ասել է. ««Գեոպրոմայնինգ» ընկերությունը Հայաստանում ներկայություն ունի երկար տարիներ, եւ մենք արդեն գրեթե 2 տասնամյակ է վստահելի գործընկեր ենք հանդիսանում Հայաստանի եւ հայ ժողովրդի համար: Ուրախ ենք մեր բիզնեսը Հայաստանում ավելի ընդլայնելու եւ ԶՊՄԿ-ի մեծամասնական մասնաբաժին ձեռք բերելու հնարավորության կապակցությամբ՝ միաժամանակ առաջարկելով ՀՀ-ի 15% բաժնեմասնակցությունը ԶՊՄԿ֊-ի սեփական կապիտալում: Մենք մտադիր ենք ընդլայնել համագործակցությունը ՀՀ կառավարության հետ, եւ սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է: Այս ամենից կշահի Հայաստանը, ժողովուրդն ու մեր բաժնետերերը, ինչպես նաեւ Հայաստանի տնտեսության համար կբացվեն նոր հնարավորություններ: Նպատակ ունենք առաջիկա տարիներին Հայաստանում սկսել նոր պղնձաձուլարանի կառուցումը»։ Tweet Դիտում՝ 5999