ՀՀ բանկերի վարկային փաթեթը մայիսի վերջին կազմել է 523 211 մլն դրամ

22.07.2008 | 10:37 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանյան բանկերի վարկային փաթեթը 2008-ի մայիսի 31-ի դրությամբ կազմել է 523 211 մլն դրամ##` ապրիլի համեմատ ավելանալով 21 357 մլն դրամով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնել են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, արտարժույթով տրված վարկերի ծավալը մայիսի 31-ի դրությամբ կազմել է 201 170 մլն դրամ, ՀՀ դրամով` 322 041 մլն դրամ:

2008-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի առեւտրային բանկերի հաճախորդների թիվը կազմել է 987 872` 2008-ի մարտի հետ համեմատ ավելանալով 16 754-ով: Հաճախորդներից 47 266-ը իրավաբանական անձինք են, 940 606-ը` ֆիզիկական:

2008-ի ապրիլի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերում գործում էր 1 180 913 բանկային հաշիվ` 2008թ. մարտի հետ համեմատ ավելանալով 21 606-ով:

Դիտում՝ 5676
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW