ՀՀ Կենտրոնական բանկը 2021 թվականի հոկտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դնում «Անկախ Պետությունների Համագործակցության 30-ամյակ» արծաթե հուշադրամը:Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, խաղողի ողկույզ՝ ԱՊՀ անդամ պետությունների քանակը խորհրդանշող հատիկներով, հայկական զարդանախշ: Դարձերեսին պատկերված է ԱՊՀ պատկերանիշը: Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը՝ 925 հարգի արծաթ, քաշը՝ 33,6 գ,թողարկման քանակը՝ 500 հատ։ Էսքիզների հեղինակներն են՝ Էդուարդ Կուրղինյան (դիմերես), Լուսինե Լալայան (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում: Tweet Դիտում՝ 7105