2020թ. նոյեմբերից հետո Արցախին հատկացվել է մոտ 100 մլրդ դրամի աջակցություն

30.09.2021 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Արցախ #աջակցություն
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Արցախին 13 մլրդ 473 մլն դրամ հատկացնելու մասին որոշմանը:

Աջակցությունը տրամադրվում է Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման եւ կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաեւ Արցախի Հանրապետության 2021թ. պետբյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս որոշմամբ 2020թ.-ի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 մլրդ դրամի:

«Սա շատ կարեւոր է, եւ մենք շարունակելու են այս գործընթացը մի նկատառմամբ, որ զուտ սոցիալական աջակցության տրամաբանությունը պիտի ամեն քայլի հետ ավելի ու ավելի շատ փոխակերպենք զարգացման տրամաբանությամբ՝ տնտեսական գործունեությունը եւ ակտիվությունն Արցախում խթանելու նպատակով»,- ասել է նա:
Դիտում՝ 1299

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW