Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առեւտրի ֆինանսավորման ոլորտի նախորդ տարվա ցուցանիշների ամփոփման արդյունքում Արմսվիսբանկն արժանացել է առեւտրի ֆինանսավորման ոլորտում 2021թ․-ի «Առաջատար գործընկեր բանկ ՀՀ-ում» մրցանակին: «Մրցանակի շնորհումը ԱԶԲ-ի հետ առեւտրի ֆինանսավորման ոլորտում բանկի տարեցտարի ընդլայնվող արդյունավետ համագործակցության արդյունք է:Առեւտրի ֆինանսավորման ոլորտում ԱԶԲ-ն եւ բանկը համագործակցում են դեռեւս 2014թ․-ից: Համագործակցության ընթացքում բանկի համար սահմանված սկզբնական սահմանաչափն ավելացել է շուրջ 5 անգամ:Բանկն իր գործունեության ընթացքում միշտ կարեւորել է առեւտրի ֆինանսավորման գործիքների կիրառումն ու զարգացումը եւ հաճախորդների ֆինանսական պահանջները միջազգայնորեն ընդունված գործիքակազմի միջոցով բավարարելու հնարավորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։ԱրմսվիսբանկԲանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Որպես դինամիկ զարգացող ֆինանսական կառույց՝ բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` EBRD, KFW, EIB, FCI եւ այլն:Ասիական զարգացման բանկԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնելու աղքատությունը Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ ներառական տնտեսական աճի, բնապահպանական կայուն աճի, ինչպես նաեւ տարածաշրջանային ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966թ․-ին եւ պատկանում է իր 68 անդամներին, որոնցից 49-ը Ասիական տարածաշրջանից են: Tweet Դիտում՝ 3163