Ford-ը $7 միլիարդ կուղղի էլեկտրամոբիլների արտադրությանը

28.09.2021 | 17:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ford #SK Innovation #էլեկտրամոբիլներ
Ford-ը եւ հարավկորեական SK Innovation ընկերությունը պայմանավորվել են համատեղ ներդրումներ կատարել ԱՄՆ-ում երկու հսկայական նոր համալիրների կառուցման մեջ, որտեղ կիրականացնեն էլեկտրամոբիլների եւ մարտկոցների արտադրություն:

Ընդհանուր առմամբ, գործընկերները $11,4 միլիարդ կներդնեն նոր նախագծերում, որից $7 միլիարդը` Ford-ը: Այդ մասին հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան ավտոարտադրողի մամուլի ծառայությունը:

Արտադրությունը Ford-ի ամերիկյան նոր ձեռնարկություններում կմեկնարկի 2025 թվականին: Այդ ժամանակ Ford-ի ընդհանուր ներդրումներն էլեկտրական տեխնոլոգիաներում կգերազանցեն $30 միլիարդը։ Ըստ ավտոարտադրողի` մինչեւ 2030 թվականը Ford-ի վաճառքների 40%-50%-ը բաժին կհասնի էլեկտրական մեքենաներին:



Banks.am-ը հիշեցնում է, որ գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը նախատեսում է մինչեւ 2030 թվականն ամբողջությամբ անցնել էլեկտրամոբիլների արտադրությանն ու այդ ընթացքում ներդնել նշված ուղղությամբ ավելի քան €40 մլրդ։

Ընկերությունը կանխատեսում է, որ 2025թ. Mercedes-Benz-ի վաճառքների 50%-ը բաժին կհասնի էլեկտրամոբիլներին կամ հիբրիդային տարբերակներին:
Դիտում՝ 2217
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW