ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնակցել է Հայկական գործարար համաժողովին

22.09.2021 | 21:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Հայկական գործարար համաժողով
ՎՏԲ -Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն - Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը եւ Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը մասնակցել են Հայկական գործարար համաժողով 2021-ին:

Միջոցառումը կազմակերպել էր Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան՝ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

Համաժողովը հավաքել էր հարյուրավոր գործարարների Հայաստանից եւ արտերկրից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչները: Ֆորումի հիմնական նպատակները դարձան Հայաստանի տնտեսական ներուժի զարգացումը ներդրումների ներհոսքի միջոցով, տարբեր երկրների ձեռնարկատերերի միջեւ՝ առաջին հերթին Ռուսաստանից, ավելի սերտ տնտեսական փոխգործակցության ստեղծումը, երիտասարդական ձեռներեցության խթանումն ու աջակցությունը, երկխոսության նոր մակարդակի ստեղծումը ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքում:

Միջոցառման առանցքային թեմաներն էին Ռուսաստանի եւ Հայաստանի գործարար համայնքների միջեւ արդյունավետ հարաբերությունների ձեւավորումը եւ երկու երկրների միջեւ տնտեսական կապերի զարգացումը:

«Ռուս-հայկական հարաբերությունները հիմնված են բարեկամության, գործընկերության եւ դաշնակցության սկզբունքների վրա, մշակույթի բարի ավանդույթների եւ հոգեւոր մտերմության վրա: Վստահաբար կարող ենք ասել, որ Հայկական գործարար համաժողովը, ստեղծելով տարբեր գործարար համայնքների միջեւ բաց երկխոսության հարթակ, նպաստում է երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցության ամրապնդմանը, Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի հաջող իրականացմանը»,- նշել է Իվան Տելեգինը:

Հայկական գործարար համաժողովն անցկացվում է առաջին անգամ, հետագայում ակնկալվում է այն ավելի ընդլայնել, ստեղծել նոր հնարավորություններ ամբողջ աշխարհի հայ գործարար համայնքի միջեւ տնտեսական փոխգործակցության ամրապնդման համար: Ֆորումը կդառնա տարբեր մակարդակներով գործարար համագործակցության ամենամեծ հարթակն, ինչը կնպաստի Հայաստանում տնտեսական ներուժի աճին եւ ներդրումային հնարավորությունների զարգացմանը, երկրում նորարար ձեռներեցության ոգու ամրապնդմանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:  
Դիտում՝ 2748
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW