Ռուսաստանում ստեղծվել է միգրանտների համար նախատեսված պետական եւ մասնավոր ծառայությունների հավելվածի նախատիպը: Ներկայում աշխատանքներ են տարվում նորմատիվային բազայում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ուղղությամբ:Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում տեղեկացրել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ նշելով, որ հավելվածի գործարկումը նախատեսված է 2022 թվականին:Նրա խոսքով՝ միլիոնավոր օտարերկրացիներ սովորում եւ աշխատում են Ռուսաստանում. մոտ 3.8 միլիոն մարդ աշխատում է արտոնագրով կամ, ինչպես ԵԱՏՄ երկրների քաղաքացիները՝ աշխատանքային պայմանագրի հիման վրա, մոտ 290 հազարն էլ ուսանող են:«Այլ երկիր տեղափոխվելը պահանջում է շատ ավելի մեծ ծավալի հարցերի լուծում, քան պարզապես թափուր աշխատատեղեր փնտրելը կամ ռեզյումե տեղադրելը: Փաստաթղթերի եւ բժշկական ապահովագրության ձեւակերպում, բնակարանի որոնում, աշխատանքային պայմանագրերի կնքում եւ այլն: Նրանից, թե ինչպես եւ ում կողմից են լուծվում այդ խնդիրները, ընկնում է արդյոք մարդը տհաճ պատմությունների մեջ, կախված է՝ ինչպես կձեւավորվի նրա վերաբերմունքը երկրի նկատմամբ: Հետեւաբար, մենք որոշեցինք մեկ բջջային հավելվածում արտացոլել եւ հարմարավետ դարձնել ամբողջ այն ճանապարհը, որը պետք է անցնի օտարերկրացին՝ այլ երկիր տեղափոխվելու եւ աշխատանքի տեղավորվելու համար»,- ասել է Օվերչուկը:Նա հույս է հայտնել, որ հավելվածը հնարավորություն կտա նաեւ գրանցում ձեւակերպել: «Որոշ ծառայություններ կհայտնվեն գործարկումից անմիջապես հետո, իսկ որոշներով էլ հավելվածը կլրացվի ընթացքում»,- ասել է փոխվարչապետը: Tweet Դիտում՝ 3420