Red Wings ավիաընկերությունը հոկտեմբեր ամսվանից սկսում է չվերթեր իրականացնել նաեւ Դոնի Ռոստով-Երեւան-Դոնի Ռոստով, Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար եւ Սամարա-Երեւան-Սամարա երթուղիներով:Միաժամանակ, Red Wings-ը Մոսկվայից թռիչքներ կիրականացնի դեպի Դոնի Ռոստով, Կրասնոդար եւ Սամարա՝ ավիաընկերության ուղեւորներին հնարավորություն ընձեռելով այս քաղաքներից մեկով մեկնել Մոսկվայից Երեւան եւ հակառակ ուղղությամբ:Դոնի Ռոստով-Երեւան-Դոնի Ռոստով երթուղով չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 4-ից եւ կիրականացվեն յուրաքանչյուր երկուշաբթի:Կրասնոդար-Երեւան-Կրասնոդար չվերթերը կմեկնարկեն հոկտեմբերի 6-ից եւ կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի:Սամարա-Երեւան-Սամարա երթուղով չվերթերը կիրականացվեն հոկտեմբերի 7-ից՝ յուրաքանչյուր հինգշաբթի օրերին:«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման եւ այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ»,- նշել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունում: Tweet Դիտում՝ 1013