Bloomberg-ը ներկայացրել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը
20.09.2021 | 13:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://newslanded.com/

Վարկանիշը գլխավորել է Ուոլթոն ընտանիքը, որին պատկանում է աշխարհում ամենամեծ Walmart մեծածախ եւ մանրածախ առեւտրային ցանցը: Այս ընտանիքի կարողությունը գնահատվել է $238,2 մլրդ:
Walmart-ը հիմնադրվել է 1962 թվականին Սեմ Ուոլթոնի կողմից։ Ներկայումս խանութների թիվն ամբողջ աշխարհում կազմում է ավելի քան 10,5 հազար, ընկերության հասույթը՝ $559 մլրդ։ Ուոլթոն ընտանիքը տնօրինում է առեւտրային ցանցի բաժնետոմսերի 48%-ը։
Աշխարհի ամենահարուստ ընտանիքների լավագույն տասնյակում ներկայացված են նաեւ՝
- Մարս ընտանիքը՝ հրուշակեղեն եւ երկարատեւ պահպանման սննդամթերք արտադրող ամերիկյան Mars ընկերության սեփականատերը ($141,9 մլրդ),
- Կոխ ընտանիքը՝ ամերիկյան Koch Industrues նավթաքիմիական կորպորացիայի սեփականատերը ($124,4 մլրդ),
- Հերմե ընտանիքը՝ ֆրանսիական Hermes նորաձեւության տան սեփականատերը ($111,6 մլրդ),
- Սաուդյան Արաբիայի Ալ Սաուդ թագավորական ընտանիքը՝ $100 մլրդ,
- Ամբանի ընտանիքը՝ նավթի արդյունահանման եւ վերամշակման հնդկական Reliance Industries հոլդինգի սեփականատերը ($93,7 մլրդ),
- Վերտհայմեր ընտանիքը՝ ֆրանսիական Chanel նորաձեւության տան սեփականատերը ($61,8 մլրդ),
- Ջոնսոն ընտանիքը՝ ակտիվների կառավարման ամերիկյան Fidelity Investments ընկերության սեփականատերը ($61,2 մլրդ դոլար),
- Թոմսոն ընտանիքը՝ Thomson Reuters մեդիա ընկերության սեփականատերը ($61,1 մլրդ),
- Բյորինգեր ընտանիքը՝ գերմանական Boehringer Ingelheim դեղագործական ընկերության սեփականատերը ($59,2 մլրդ):
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: