Պապիկյան․ Տեխնիկական սորտի խաղողը կմթերվի 130 դրամով
15.09.2021 | 18:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Նա ասել է, որ հիմնական խնդիրը խաղողի մթերման գնի շուրջ է։
«Այսօր խորհրդակցություն եմ ունեցել մթերող մի շարք մեծ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեխնիկական սորտի խաղողի ընդունման գինը սահմանել 130 դրամ։ Այս մասին մթերող գործարանները պարտավոր են հայտարարություն տարածել։ Մթերողների հետ մեր պայմանավորվածության մյուս հատվածը վերաբերում է նրան, որ մենք չենք հանդիպելու մյուս մթերման սեզոնին, մթերումից հետո ձեւավորելու ենք աշխատանքային ձևաչափ, որի միջոցով կհասկանանք, թե ինչ խնդիրներ ունի մթերողը, ինչ հարցեր ունեն խաղողագործները եւ փորձելու ենք այդ շղթան ձեւավորել»,- ասել է նա։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: