Մհեր Գրիգորյան․ Գազի սակագնի վերաբերյալ կա անորոշություն

15.09.2021 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մհեր Գրիգորյան #Գազպրոմ #գազի սակագին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր ասել է, որ գազի սակագնի վերաբերյալ կա որոշակի անորոշություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախօրեին գազի սակագինը հազար խորանարդ մետրի համար Եվրոպայում կազմել է ռեկորդային $800։

Այս մասին Մհեր Գրիգորյանն ասել է՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանի այն հարցին, թե արդյոք կա՞ որոշակիություն 2022թ․Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ։



«Ըստ էության, «Գազպրոմ» խմբի հետ բանակցությունները պերմանենտ բնույթ են կրում։ Մենք ամեն տարի անդրադառնում ենք սակագնի հարցին եւ փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման, այլ ոչ ավելացման մասին։ Թեպետ, կա պնդում «Գազպրոմ»-ի կողմից, որ 2013թ․ համաձայնագրով պայմանավորված եկամտաբերության չափն իրենց չի բավարարում։ Աշխատանքային պրոցես է, այժմ բանակցությունների գործընթաց է ընթանում, հուսով եմ՝ որեւէ անսպասելի զարգացում տեղի չի ունենա գազի գնի հետ կապված, երբ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կկիսվեմ տեղեկատվությամբ»,- ասել է ՀՀ փոխվարչապետը։
Դիտում՝ 1363
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW