Պեսկով. Եվրոպայում գազի գնի աճը որեւէ կապ չունի Ռուսաստանի հետ
15.09.2021 | 16:42 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ gazeta.ru

ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Այսօր գազի գինը եվրոպական ֆյուչերսային շուկայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է $950-ը հազար խորանարդ մետրի համար՝ օրվա ընթացքում ապահովելով սրընթաց աճ: Ներկայումս գնանշումները մի փոքր շտկվել են, սակայն օրական աճն, այնուամենայնիվ, տպավորիչ է` մոտ 13%:
«Այս գործընթացները որեւէ կապ չունեն Ռուսաստանի հետ, ավելին, գազի սփոթային գները չեն ազդում խողովակաշարով գազի գնի վրա, եւ Եվրոպայում գազ ստացողները չեն զգում այս փոփոխությունները, քանի որ այնտեղ գինը հաշվարկվում է այլ բանաձեւով»,- ասել է Պեսկովը:
Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շուտափույթ շահագործումը զգալիորեն կհավասարակշռի Եվրոպայում բնական գազի գինը, այդ թվում՝ սփոթային շուկայում: «Գազի պահանջարկը մեծ է, բացի այդ, դեռ պարզ չի՝ ինչպիսին կլինի ձմեռը, ցուրտ լինելու դեպքում, բնականաբար, ավելի շատ գազ կպահանջվի»,- նշել է նա:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: