ՀԲ. Կլիմայի փոփոխությունը թափ է հաղորդելու ներքին միգրացիային
15.09.2021 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ geistes-und-sozialwissenschaften-bmbf.de

Ըստ ՀԲ-ի փորձագետների կանխատեսման՝ կլիմայի փոփոխությունը թափ է հաղորդելու ներքին միգրացիային եւ ստիպելու է 216 միլիոն մարդու ողջ աշխարհում մինչեւ 2050 թվականը տեղահանմանը երկրի մի շրջանից մյուսը։
«Հատկապես կավելանա գյուղ-քաղաք միգրացիան: Մարդիկ կտեղափոխվեն ջրի սակավության, բերքի արտադրողականության նվազման եւ այլ կլիմայական փոփոխություններից ելնելով: Կանխատեսվում է, որ մինչեւ 2050թ․ մեր տարածաշրջանում՝ Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա, ականատես կլինենք մոտ 5,1 միլիոն (2,3 %) կլիմայի փոփոխությունից տուժած ներքին միգրանտների»,- ասված զեկույցում։
Զեկույցը պարունակում է մի շարք ռազմավարական առաջարկներ, որոնք կարող են մեղմել կլիմայի փոփոխությամբ պայմանավորված միգրացիայի շարժառիթները եւ նախապատրաստվել սպասվող միգրացիոն հոսքերին, ներառյալ՝
- գլոբալ մակարդակով նվազեցնել արտանետումները եւ անել հնարավորը ջերմաստիճանի առումով Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար,
- էկոլոգիապես մաքուր, կայուն եւ ներառական զարգացման երկարաժամկետ պլանավորման մեջ լիովին ապահովել կլիմայական ներքին միգրացիայի գործոնը,
- պատրաստվել միգրացիայի յուրաքանչյուր փուլին, որպեսզի կլիմայական ներքին միգրացիան դառնա հարմարվողականության ռազմավարություններից մեկը եւ բերի զարգացման դրական արդյունքներ,
- միջոցներ ներդնել կլիմայական ներքին միգրացիայի շարժառիթների խոր ուսումնասիրության մեջ՝ նպատակային քաղաքականություն մշակելու համար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: