ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձել է ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների ստուգման միջադեպին:Պատասխանելով հարցին՝ թե տնտեսության վրա ինչ ազդեցություն եւ ռիսկեր կունենա Որոտան-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից Իրանից եկող բեռնատարների ստուգումը՝ Մարտին Գալստյանն ասել է. «Մենք ունենք բազային սցենար եւ դրա շուրջ որոշակի այլընտրանքային սցենարներ: Բազային սցենարի մեջ որոշակիորեն ռիսկեր կան հաշվարկված, բայց, կարծում ենք, այդ ռիսկերը էական չեն տնտեսական պրոցեսների խաթարման եւ տնտեսական գործունեության վտանգման տեսանկյունից»: 14.09.2021 | 16:05 ԿԲ-ն տնտեսական աճի զարգացումները սպասվածից ավելի դրական է գնահատում Խոսելով տնտեսական աճի հեռանկարի մասին՝ Մարտին Գալստյանը նշել է, որ ԿԲ-ն այս տարվա համար նախկինում կանխատեսված 4,6% տնտեսական աճի փոխարեն, կանխատեսում է ավելի բարձր՝ 5,4% ցուցանիշ:Նրա խոսքով՝ դա հիմնականում պայմանավորված է ծառայությունների եւ գյուղատնտեսության ոլորտով: Tweet Դիտում՝ 1568