Գեղաթերթիկ՝ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով

14.09.2021 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #գեղաթերթիկ
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ռուբեն Սեւակի անվան թանգարանում մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ «Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ռմբակոծում» թեմայով:

Մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության փոստի բաժնի պետ Ծովինար Գալստյանը, ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը,  Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:



940 դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին (XIX դ.), իսկ 950 դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին՝ հրթիռակոծված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի կողմից:  

Գեղաթերթիկի ձախ հատվածում պատկերված է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին մինչեւ ռմբակոծումը, ինչպես նաեւ եկեղեցու հրեշտակ քանդակներից մեկը: Գեղաթերթիկի աջ հատվածում պատկերված է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով ռմբակոծվող Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարք:

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի, տպարանը՝ Cartor (Ֆրանսիա), նամականիշի չափերը` 40,0 x 30,0 մմ, գեղաթերթիկի չափերը՝ 105,0 x 70,0 մմ, տպաքանակը՝ 25 000 հատ:
Դիտում՝ 7065

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW