Henley & Partners (H&P) խորհրդատվական ընկերության վերլուծաբանները թողարկել են «Աշխարհի քաղաքների ինդեքսը»՝ վերլուծելով այն 25 քաղաքները, որտեղ գործում են ներդրումների դիմաց կացության իրավունքի տրամադրման ծրագրերը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, ներդրողների եւ գործարարների համար ամենագրավիչ քաղաք է ճանաչվել Լոնդոնը: H&P վերլուծաբանների վարկանիշը կազմվել է բիզնեսի վարման եւ կյանքի համար հարմարավետության տեսանկյունից: Առավել գրավիչ քաղաքների լավագույն տասնյակում են՝ Լոնդոնը, Նյու Յորքը, Սիդնեյը, Սինգապուրը, Ցյուրիխը, Լոս Անջելեսը, Բարսելոնան, Հոնկոնգը, Վիեննան եւ Տորոնտոն:Ընդհանուր առմամբ, ներդրումների դիմաց կացության իրավունքի տրամադրման ծրագրերը գործում են 24 երկրում: Վարկանիշում նշված է մեկական քաղաք յուրաքանչյուր երկրից, միայն ԱՄՆ-ն է ներկայացնում երկու քաղաք`Նյու Յորքը եւ Լոս Անջելեսը: Յուրաքանչյուր քաղաքի արդյունքը կազմված է տասը անվանակարգի միավորներից, մասնավորապես, հաշվի են առնվում բարեկեցությունը, կրթությունը եւ անվտանգությունը: Tweet Դիտում՝ 1956