Ավստրալիայի խոշոր ֆինանսական հաստատություններից մեկը՝ Ավստրալիայի ազգային բանկը (National Australia Bank, NAB) փոխել է իր անվանումը եւ ապրանքանշանը՝ բնակիչներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելը խրախուսելու համար:ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ֆինանսական հաստատության գլխավոր տնօրեն Ռոս Մաքեւոնի հայտարարության մեջ: «Մենք աջակցում ենք Ավստրալիայում պատվաստումները 80% կամ ավելի բարձր մակարդակի հասցնելու կառավարության ջանքերին, քանի որ յուրաքանչյուր պատվաստում մոտեցնում է մեզ ընտանիքին, ընկերներին եւ բաց հասարակությանը»,- նշել է Մաքեւոնը:Բանկն իր սովորական անվանումը NAB-ից դարձրել է JAB՝ խաղարկելով իր անվան համահնչունությունը Ավստրալիայի իշխանությունների կողմից 2021 թվականի սկզբից մեկնարկած պատվաստումների ազգային արշավի կարգախոսի հետ՝ «Go jab! («Գնա պատվաստվիր»):Բանկի նոր անվանումն ու ապրանքանշանը կգործեն մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի վերջ: Այնուհետեւ բանկը կվերադարձնի իր սովորական անունը:Ավստրալիայի ազգային բանկը հիմնադրվել է 1893 թվականին, ներկայումս զբաղեցնում է առաջատար դիրքեր երկրի բանկային համակարգում: Tweet Դիտում՝ 2504