M&A գործարքների ծավալն այս տարի կարող է գերազանցել $4,3 տրլն ցուցանիշը
07.09.2021 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bsmedia.business-standard.com

Այս ցուցանիշը կրկնակի գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները: Եթե M&A շուկայում ակտիվության տեմպերը պահպանվեն, գործարքների ծավալը կարող է գերազանցել $4,3 տրիլիոն ռեկորդային ցուցանիշը, որը գրանցվել էր մինչեւ 2007 թ. համաշխարհային ֆինանսական ճգնաժամի սկիզբը:
Միայն օգոստոս ամսին, որն առանձնանում է M&A գործարքների թույլ ակտիվությամբ, կնքվել են $500 միլիարդի գործարքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $289 միլիարդի փոխարեն:
Հունվարի սկզբից մոտ 40 հազ․ գործարք է կնքվել, որոնցից շատերը խոշոր են եւ կազմում են մի քանի միլիարդ դոլար:
Առավել ակտիվություն է նկատվում տեխնոլոգիական ոլորտում, որին բաժին է ընկել գործարքների ընդհանուր թվի 21%-ը` նախորդ տարվա 16%-ի դիմաց: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2000 թվականից ի վեր, երբ տեխնոլոգիական ոլորտում սրընթաց աճ էր գրանցվել:
Տարվա սկզբից տեխնոլոգիական ընկերությունները կնքել են $832 միլիարդի 8 742 գործարք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $301 միլիարդի եւ 2019 թվականի 291 միլիարդի փոխարեն:
Զգալիորեն աճել է գործարքների ակտիվությունը նաեւ ֆինանսական եւ անշարժ գույքի ոլորտներում: Ամենախոշոր գործարքներից կարելի է առանձնացնել ամերիկյան Square վճարային ընկերության կողմից $29 միլիարդով ավստրալական Afterpay Ֆինտեխ ընկերության ձեռքբերման պայմանավորվածությունը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: