12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 8.8%

06.09.2021 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայաստան #գնաճ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. օգոստոսը 2020թ. օգոստոսի նկատմամբ) կազմել է 8.8%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.4%:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 15.1%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.6% գնաճ:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 66.4%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 5.1% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 8.7%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ` 1.5% գնանկում:

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 12.2%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ:

Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 25.5%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.5% գնաճ:

2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.9%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.7% գնաճ:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 29.1% գնաճ, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 3.5% գնանկում:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ գրանցվել է 36.2% գնաճ, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 1.5% գնանկում:

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 9.3%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ կազմել է 8.7%, 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.2%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.4% եւ 0.1%:

2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.4%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.4% գնաճ:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. օգոստոսին 2020թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հուլիսի համեմատ՝ 0.1% աճ:

Աննա Այվազյան
Դիտում՝ 1475
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW