“Նորվիկը” ամփոփում է Հայաստանում իր երկամյա գործունեության արդյունքները

17.07.2008 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը ամփոփում է Հայաստանում իր երկամյա## գործունեության արդյունքները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է “Նորվիկ” ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Տիգրան Բոստանջյանը, կազմակերպության ինտենսիվ աճի գրավականներն են անձնակազմի արհեստավարժ աշխատանքը եւ բաժնետիրոջ` լատվիա-իսլանդական “Նորվիկ Բանկ” ԲԸ-ի կողմից անընդհատ ֆինանսավորումը:

Բոստանջյանի խոսքերով, հայաստանյան շուկան ունի մեծ ներուժ, որը “դռներ է բացում նոր ներդրումների համար եւ աճի հնարավորություններ ընձեռում”: Մասնավորապես, երկամյա գործունեության ընթացքում “Նորվիկ” ՈՒՎԿ-ի ակտիվները հասել են 18 մլրդ դրամի, որից 97 %-ը կազմել են վարկային ներդրումները: Այսօր վարկային կազմակերպության ընդհանուր կապիտալը կազմում է 2.3 մլրդ դրամ:

2 տարվա ընթացքում “Նորվիկ”-ը ծառայություններ է մատուցել մոտ 25 000 փոխառուների, այսօր կազմակերպության հաճախորդային բազան բաղկացած է 22 000 փոխառուներից, որոնցից 95 %-ն օգտվում են սպառողական վարկավորման ծառայություններից: Բոստանջյանի գնահատամբ, այդ ցուցանիշին ընկերությունը հիմնականում հասել է “Նորվիկ Բանկ” ԲԸ-ի սպառողական վարկավորման փորձի շնորհիվ:

2008 թվականից Երեւանի մի շարք առեւտրային կազմակերպություններում ներդրվեց սպառողական վարկավորման տեղում ձեւակերպման ծառայությունը` օն-լայն ռեժիմով: Ընթացիկ տարվա հուլիսից սկսած, “Նորվիկի” հաճախորդները հնարավորություն ստացան վարկային վճարումները կատարել TelCell վճարային համակարգի եւ “Տանդեմ” տերմինալների միջոցով:

Կազմակերպությունն արձանագրում է հետաքրքրության աճ հիփոթեքային ու բիզնես-վարկավորման նկատմամբ, եւ շարունակում է բանակցություններ վարել արտասահմանյան ու տեղական ֆինանասկան կառույցների հետ` սինդիկացված բիզնես-վարկերի տրամադրման վերաբերյալ:

Ինչ վերաբերվում է Հայաստանում “Նորվիկ Բանկ” ԲԸ-ի մասնաճյուղ հիմնելու ծրագրերին, Բոստանջյանը տեղեկացրել է, որ դրանք տեղափոխվել են ընթացիկ տարվա վերջ:

“Նորվիկը” հիմնվել է 2006 թվականի փետրվարին` լատվիա-իսլադական “Նորվիկ Բանկ” ԲԸ-ի կողմից: Նույն տարվա հուլիսին ընկերությունը արտոնագիր է ստացել եւ գրանցվել որպես “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպություն:

Դիտում՝ 6341
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW