Երկրորդ տարին անընդմեջ, կամավորական սկզբունքով, էլեկտրական մեքենաների (ԷՄ) բազմաթիվ սիրահարներ հավաքվելու են էլեկտրամոբիլների երթի։Նախորդ տարի միջոցառումը նվիրված էր ՀՀ անկախուրթան օրվան եւ գրավել էր բազմաթիվ քաղաքացիների ուշադրությունը։ Այս տարի միջոցառումը նվիրված է էլեկտրամոբիլների միջազգային օրվան (09.09.2021թ.), հանուն էկոլոգիապես մաքուր Հայաստանի`տեխնոլոգիական եւ կայուն զարգացման։Միջոցառումը կազմակերպվում է «էլեկտրամոբիլները Հայաստանում» նախաձեռնող խմբի կողմից՝ նպատակ ունենալով զարկ տալ ԷՄ ճանաչմանը հասարակության լայն շրջանակներում։ Միջոցառման պաշտոնական հարթակն՝ այս հղումով։Միջոցառմանը մասնակցելու են էլեկտրամոբիլներ, ինչպես նաեւ էլեկտրական տրանսպորտի այլ տեսակներ (սկուտերներ, մոպեդներ, տրիցիկլեր եւ այլն)։«Էլեկտրամոբիլների շքերթ 2021» ժամանակացույցը՝16:00 «Կարեն Դեմիրճյանի անվան» Մարզահամերգային համալիրի հարակից տարած16:30 Ծառատունկ հարակից տարածքում17:00 էլեկտրամոբիլային երթ Երեւան քաղաքում17:30 Կառավարությանը էլեկտրամոբիլիստների համայնքի կողմից արդեն գործող արտոնությունների հետ կապված շնորհակալական նամակի հանձնում, որտեղ կլինի նաեւոլորտի զարգացման առաջարկությունների փաթեթ17:45 Առաջարկի հանձնում էլեկտրամոբիլիստների համայնքի կողմից Երեւանի քաղաքապետարանին՝ հատկացնելու մինչեւ 1000 «կանաչ» կայանատեղի Երեւանքաղաքում, հատկապես կենտրոն համայնքում, էլեկտրամոբիլների համար՝ խրախուսելով էկոլոգիապես մաքուր տրանսպորտի ավելացումը, որն իր հերթին կնպաստի ավելիմաքուր եւ անաղմուկ Երեւանին։18:00-20:00 Գարաժ Մոլի հարակից ավտոկայանատեղի․ էլեկտրամոբիլներիցուցահանդես, մրցույթներ, շփումների բաց հարթակ եւ երաժշտություն։ Tweet Դիտում՝ 1236