Ֆինանսական վնասաբեր ծրագրերը կրկնակի քիչ են անհանգստացնում ՀՀ օգտատերերին
02.09.2021 | 10:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://static.bnr.bg/

«Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունը տեղեկացնում է, որ 2020-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում օգտատերերի 1,3%-ը բախվել է իր համակարգիչներում այն վնասաբեր ծրագրային ապահովման գործարկման փորձերին, որոնք նախատեսված են բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով դրամի գողության համար: Վրաստանում եւ Ադրբեջանում այդ ցուցանիշը կազմել է 0,9%։
Աշխարհի երկրներում օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը, որոնց համակարգիչները 2021 թվականի ապրիլ-հունիսին բախվել են ֆինանսական վնասաբեր ծրագրերի գրոհների, գրանցվել է Թուրքմենստանում՝ 5,8%, որին հաջորդում են Տաջիկստանը (5,0%) եւ Աֆղանստանը (4,2%):
«Կիբեռհանցագործները դեպի օգտատերերի բանկային ռեկվիզիտներ եւ փողեր ճանապարհ են հարթում բանկերի, համացանցային խանութների եւ վճարային համակարգերի կեղծ վեբ-էջեր ստեղծելու, ինչպես նաեւ սպամի, ֆիշինգի եւ ստեղնաշարային լրտես ծրագրերի միջոցով։ Նրանց հիմնական նպատակն է օգտատերերին դրդելը, որ նրանք տնային եւ կորպորատիվ համակարգիչներ ներբեռնեն բանկային տրոյական ծրագրեր, որոնք չարագործներին են ուղարկում բանկային քարտերի եւ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փորձագետները համարում են, որ տրոյական ծրագրերից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը եւ վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։
Անհրաժեշտ է նաեւ մշտապես նորացնել ծրագրային ապահովումը. ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի սողանցքները եւ դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն, կանոնավոր կերպով նորացնելու պայմանի կատարման դեպքում, սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար եւ ավտոմատ ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: