Զելենսկին ԱՄՆ-ում ներկայացրել է Ուկրաինայի փոխակերպման $277 մլրդ-ի ծրագիրը

01.09.2021 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զելենսկի #Ուկրաինա #փոխակերպում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում ներկայացրել է «Ուկրաինայի փոխակերպման ծրագիրը», որը ներառում է ավելի քան 80 նախագիծ՝  $277 մլրդ արժողությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ունենք հստակ պատկերացում` ինչպիսին պետք է դառնա Ուկրաինան 5-10 տարի հետո: Սա մեր պետության փոխակերպման հավակնոտ ծրագիրն է: Ավելի շատ արդարություն, ավելի շատ հնարավորություններ. մենք կառուցում ենք հաջողակ եւ կայուն Ուկրաինա»,- ասել է նա:
Նշվում է, որ փաստաթուղթը սահմանում է Ուկրաինայի զարգացման տեսլականը առաջիկա տարիների համար` որպես «անվտանգության ամրակետ, թվային, ենթակառուցվածքային եւ գյուղատնտեսական հանգույց»:

Զելենսկին պարզաբանել է, որ ծրագիրը սահմանում է մարդկային կապիտալի զարգացման հավակնոտ նպատակներ`ապահովելով երկրի «կանաչ» փոխակերպումն ու էներգետիկ անվտանգությունը:

Նախագահը նշել է, որ այդ նախագծերը նախատեսում են ֆինանսավորում Ուկրաինայի պետական բյուջեից, ինչպես նաեւ միջազգային աջակցության ծրագրերի, վարկերի եւ ներդրումների հաշվին:
Դիտում՝ 3029

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW