ԿԲ նախագահը ԵՊՀ ուսանողների հետ խոսել է ապագա հաջողության գրավականի մասին

01.09.2021 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԲ #Մարտին Գալստյան #ԵՊՀ
Կենտրոնական բանկի (ԿԲ) նախագահ Մարտին Գալստյանն այսօր հանդիպել է Երեւանի պետական համալսարանի (ԵՊՀ) Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողների հետ:  

Ողջունելով եւ շնորհավորելով ուսանողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ, Մարտին Գալստյանը խոսել է համալսարանական կրթության, մարդու համակողմանի զարգացման կարեւորության մասին:

Մարտին Գալստյանը հորդորել է ուսանողներին ուսումնառության առաջին իսկ օրերից չխորշել բարդ մաթեմատիկական առարկաներ, օտար լեզուներ եւ ծրագրավորում ուսումնասիրելուց, ու դրանց տիրապետումը դիտարկել որպես ապագա հաջողության գրավական:

Կենտրոնական բանկի նախագահը խորհուրդ է տվել լայնորեն օգտվել աշխարհի լավագույն կրթական կենտրոնների ռեսուրսներից, լինել լայնախոհ եւ պատասխանատու, եւ բարեհաջող ուսումնական տարի մաղթեց ուսանողներին:
Դիտում՝ 1769

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW