Հայաստանը բարելավել է դիրքը Տնտեսական ազատության ինդեքսում
26.08.2021 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Reuters

Heritage Foundation տնտեսական ազատության ինդեքսի համաձայն՝ 2021 թվականին Հայաստանը 178 երկրների շարքում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Հայաստանի տնտեսական ազատության մակարդակը գնահատվում 71,9 միավոր 100-ից՝ բարելավելով մակարդակը 1,3 միավորով:
Ամենաազատական տնտեսություն ունեցող երկրների հնգյակում են Սինգապուրը, Նոր Զելանդիան, Ավստրալիան, Շվեյցարիան եւ Իռլանդիան:
Վրաստանը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը, Ադրբեջանը 38-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 76-րդ, Իրանը` 168-րդ։
ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանն առաջատար դիրքերում է: Բելառուս՝ 95-րդն է, Ղազախստանը՝ 34-րդը, Ղրղզստանը՝ 78-րդը, Ռուսաստան՝ 92-րդը։
Տնտեսական ազատության ինդեքսի հաշվարկման հիմքում ընկած են հետեւյալ ցուցանիշները.
• օրենքի գերակայություն (սեփականության իրավունք, դատական արդյունավետություն, կառավարության ազնվություն)
• կառավարության չափ (հարկային բեռ, պետական ծախսեր, հարկաբյուջետային առողջություն)
• կարգավորման արդյունավետություն (բիզնես ազատություն, աշխատանքի ազատություն, դրամավարկային ազատություն)
• շուկայական ազատություն (առեւտրի ազատություն, ներդրումային ազատություն, ֆինանսական ազատություն):
Հայաստանն իր հորիզոնականը բարելավել է կառավարության ազնվություն (2020թ. համեմատ դիրքը բարձրացել է 1.6-ով՝ 43.4-ից դառնալով 45), դատական արդյունավետություն (2020թ. համեմատ դիրքը բարձրացել է 1.2-ով՝ 54.1-ից դառնալով 55.3), հարկաբյուջետային առողջություն (2020թ. համեմատ դիրքը բարձրացել է 15.5-ով՝ 68.8-ից դառնալով 84.3) եւ աշխատանքի ազատություն (2020թ. համեմատ դիրքը բարձրացել է 2-ով՝ 72.5-ից դառնալով 74.5) ենթացուցանիշների դիրքերի առաջխաղացման արդյունքում։
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: