“Յունիբանկը” հայտարարել է 3 նոր վարկային քարտերի գործարկման մասին

16.07.2008 | 13:45 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է 3 նոր պլաստիկ վարկային քարտերի` Visa U-All, Visa U-Travel ու U-Profy գործարկման մասին##:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն այսօր տեղեկացրել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, Visa U-All վարկային քարտը հաճախորդներին մինչեւ 300 հազար դրամ վարկային գծի հնարավորություն է տալիս, Visa U-Travel –ը` մինչեւ10 հազար դոլարի կամ եվրոյի, իսկ U-Profy-ն` մինչեւ աշխատավարձի հնգապատիկի չափով:

Visa U-Travel քարտի ձեւակերպման դեպքում նորապսակների համար հատուկ առաջարկ է նախատեսված. նրանք կարող են ձեռք բերել քարտը մինչեւ 30% զեղչով, ինչպես նաեւ ստանալ երկու քարտ` մեկ բանկային հաշիվ բացելու պարագայում:

Դիտում՝ 5993

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW