Կոնվերս Բանկում ամփոփել են VISA-ի հետ համատեղ ակցիաների արդյունքները
23.08.2021 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Դրանցից առաջինի շրջանակում Վիզա քարտերով ամենաշատ Card to Card փոխանցումներ կատարած եւ ստացած 10-ական հաճախորդ ստացել է «Երեւան պարկի» երկուական տոմս, իսկ երկրորդ ակցիայի արդյունքում՝ Բանկի խրախուսման ծրագրի շրջանակում պարգեւատրվել են Վիզա քարտերի վաճառք իրականացրած լավագույն աշխատակիցները:
Բանկում գոհունակություն են հայտնել երկու ակցիայի արդյունքներից եւ նշել.
«Card to Card փոխանցումների խթանմանը միտված ակցիայի շրջանակում՝ միայն հուլիս ամսվա ընթացքում Card to Card փոխանցում է կատարել կամ ստացել մոտ 2 000 Վիզա քարտապան, գործարքների թիվը գերազանցել է 5 000-ը: Զգալիորեն աճել է նաեւ Վիզա քարտապանների թիվը: Ցուցանիշների էական աճը Բանկի առաջարկի նկատմամբ հաճախորդների վստահության եւ հետաքրքրության արդյունքն է»:
Օգոստոսի վերջին կավարտվի եւս մեկ ակցիա, որի արդյունքում որպես պարգեւ ոսկու ձուլակտորներ կստանան Վիզա վճարային քարտերով անկանխիկ գործարքներ կատարած ամենաակտիվ քարտապանները:
Մանրամասները ներկայացված են այստեղ:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: