Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն այսօր ընդունել է Հայաստանի բանկերի միության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի գլխավորությամբ: «Պետական նախարարը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի միության առաքելությունը՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբեւէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով, այլեւ հաճախակի այցելություններով:Սեյրան Սարգսյանը ընդգծել է, որ այս այցը նշանավորվում է կրթության համակարգի հետ համագործակցության հերթական առարկայական օրինակով, ինչի ապացույցը 15 կրթօջախի վերազինումն է համակարգչային տեխնիկայով: Նա վստահեցրել է, որ Արցախի կրթության բնագավառին աջակցությունը լինելու է շարունակական:Արտակ Բեգլարյանը անդրադարձել է հետագա համագործակցության հնարավոր ուղղություններին, այդ թվում՝ բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանը միտված ջանքերին», - ասված է պետական նախարարի գրասենյակի հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 2605