Արցախում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ

19.08.2021 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արցախ #ձեռնարկատիրություն
Օգոստոսի 28-ից Արցախում կանցկացվեն «Սոցիալական ձեռնարկատիրությունը՝ որպես Արցախի համայնքային զարգացման նոր բիզնես մոդել» խորագրով մեկշաբաթյա դասընթացներ։

Սոցիալական ձեռնարկատիրական շաբաթը կազմակերպում են ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, Արցախի կառավարությունը, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի եւ Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ:

Նախարարությունից հայտնում են, որ դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ, իսկ սոցիալական ձեռնարկատիրական լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն, ինչը կնպաստի Արցախում սոցիալական ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների զարգացմանը, կխթանի սկսնակ ձեռնարկատերերի գործունեությունը։

Ծրագրին կմասնակցեն Արցախում բնակվող, ԱՀ քաղաքացիություն ունեցող 18-ից 49 տարեկան անձինք, ովքեր կլրացնեն դիմում-հայտը եւ կանցնեն բանավոր հարցազրույցի փուլը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է, մանրամասները՝ այստեղ։
Դիտում՝ 988
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW