“ՀայՌուսգազարդը” հայտարարել է իր պարտատոմսերի երկրորդ թողարկման տեղաբաշխման մասին

15.07.2008 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՀայՌուսգազարդն” այսօր հայտարարել է իր պարտատոմսերի երկրորդ թողարկման## տեղաբաշխման մասին` 1 մլրդ դրամ ծավալով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ընկերության ֆինանսական տնօրեն Վահագն Առաքելյանն այսօր տեղեկացրել է, որ պարտատոմսերի անվանական արժեքը 50 հազար դրամ է, մարման ժամկետը` 36 ամիս, տոկոսադրույքը` տարեկան 9.5 %: Վճարումները կկատարվեն կիսամյակը մեկ:

Թողարկման ողջ ծավալը կազմում է 1 մլրդ դրամ` 20 հազար պարտատոմս: Բաց բաժանորդագրման եղանակով կբաշխվի թողարկման կեսը: Երկրորդ կեսը կտեղաբաշխվի սինդիկատի մասնակից անդամների` “Արմսվիսբանկ” ՓԲԸ-ի, “Արցախբանկ” ՓԲԸ-ի եւ “Արմենբրոկ” ԲԲԸ-ի միջեւ:

“ՀայՌուսգազարդի” պարտատոմսերի առաջին թողարկումը տեղաբաշխվել էր 2007 թվականին` 1 մլրդ դրամ ծավալով, 18 ամիս մարման ժամկետով, տարեկան 9 % տոկոսադրույքով:

“ՀայՌուսգազարդ” ՓԲԸ-ի վարչության նախագահ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ ընկերության կանոնադրական կապիտալը ներկայումս կազմում է $900 մլն, իսկ մինչեւ տարեվերջ կհասցվի $1 մլրդ-ի:

Դիտում՝ 6669
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW