Չինաստանն ուժեղացնում է վերահսկողությունը բիզնեսի նկատմամբ

13.08.2021 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Չինաստան #բիզնես #կարգավորում
Չինաստանում հրապարակվել է տնտեսության կարգավորման հնգամյա նոր ծրագիրը:

Փաստաթուղթը ռազմավարական է եւ ունի շատ բարձր մակարդակ. այն համատեղ հրապարակվել է Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի եւ Պետական խորհրդի կողմից, գրում է The Bell- ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:

Փաստաթղթում նշվում է, որ իշխանություններն ակտիվորեն աշխատելու են ազգային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների եւ մենաշնորհների ոլորտներում կարգավորման ուղղությամբ: «Օրենքի գերակայությունը» նախատեսվում է ապահովել սննդի արդյունաբերության ու դեղագործության ոլորտներից մինչեւ big data եւ արհեստական բանականություն:

Ինչպես նշում են Financial Times-ի վերլուծաբանները, նոր ծրագիրը ենթադրում է կարգավորման ավելացում եւ գտնվում է չինական խոշոր բիզնեսի նկատմամբ կարգավորիչների հարձակման ընդհանուր համատեքստում:



«Խիստ ուշադրություն կդարձվի ինտերնետ եւ ՏՏ ոլորտներին, ինչպես նաեւ արտասահմանյան տեղաբաշխումներին, տվյալների անվտանգությանը, հաճախորդների գաղտնիությանը, հակամրցակցային գործելակերպին եւ խախտումներին միաձուլման ոլորտում»,-ասել է China Renaissance-ի վերլուծական բաժնի ղեկավար Բրյուս Պանգը:
Դիտում՝ 2424
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW