Այսօր վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այս նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի եւ հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից, եւ վայրէջք կկատարի Երեւանում գիշերը՝ լուսաբացին: Երեւանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի եւ ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին:Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղեւորներին ընձեռում է ամեն հնարավորություն՝ հեշտությամբ շարունակելու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:Գերմանական ավիափոխադրողը Հայաստանում սկսում է այս նոր կանոնավոր չվերթերը՝ դուստր ընկերության՝ Eurowings-ի Քյոլն նոր երթուղու մեկնարկից մեկ շաբաթ անց: Այն շահագործում է 138 նստատեղ ունեցող Airbus A319-ը՝ ուղեւորներին ընձեռելով չորս ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից դեպի Հայաստան եւ Հայաստանից ճամփորդելու հնարավորություն: 07.08.2021 | 01:03 Eurowings low-cost ավիափոխադրողը մուտք է գործում հայկական շուկա Դեպի Ֆրանկֆուրտ այս նոր երթուղին, որն անցնում է 2999 կմ ճանապարհ, հայերի համար կարեւոր ուղղություն կլինի՝ այցելելու եւ հանդիպելու ամբողջ աշխարհում իրենց համայնքներին ու ընտանիքներին: Երեւանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով. - Ավստրիական ավիաուղիները, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռեւս 2001 թվականից,- Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ,- Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ) եւ Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց այս օգոստոսին:«Այսօր աշխարհի ամենահեղինակավոր եւ վստահելի ավիաընկերություններից մեկը սկսեց թռչել Հայաստան: Վստահ եմ, որ բոլորը շատ ուրախ են նոր ավիաընկերության մուտքի եւ նոր ուղղությունների համար: Lufthansa-ի ներկայությունը, անշուշտ, կխրախուսի նոր զբոսաշրջիկների՝ մեր երկիր այցելելուն, եւ Հայաստանի տնտեսությունը դրանից կշահի»,- նշել է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարելո Վենդեն:«Մենք հավատում ենք, որ այս հնագույն քաղաքն ապագայում ավելի շատ այցելուներ կունենա, քանի որ մենք գիտակցում ենք մեր կարեւոր դերը տեղական զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Շաբաթական 16 թռիչք դեպի չորս տարբեր հանգույցներ. սա լիովին ճկուն եւ հարմարավետ ճանապարհորդական տարբերակ է»,-ասել է Lufthansa խմբի Արեւելյան Եվրոպայի վաճառքի գծով գլխավոր տնօրեն Պիտեր Փուլլեմը:Lufthansa-ն իր ուղեւորներին մատուցում է պրեմիում ծառայություն օդանավում եւ Ֆրանկֆուրտի իր հանգույցում: Այս նոր թռիչքը հասանելի է բիզնես եւ էկոնոմ դասերով: Տարանցիկ տրանսատլանտյան թռիչքների դեպքում ուղեւորները հնարավորություն ունեն լրացուցիչ տեղեր ամրագրել առաջին եւ պրեմիում էկոնոմ դասերում: «Lufthansa Onboard Delights»-ը՝ սննդի բոլորովին նոր հայեցակարգը, էկոնոմ դասի ուղեւորներին առաջարկում է սննդի եւ խմիչքների լայն եւ բարձրորակ տեսականի՝ գնման համար: Ուտեստների եւ խորտիկների գները կտատանվեն 2 եվրոյից մինչեւ մոտ 12 եվրո: Անվճար կմատուցվի մեկ շիշ ջուր եւ փոքրիկ շոկոլադե անակնկալ:Ֆրանկֆուրտ երկկողմանի տոմսն արդեն հասանելի է՝ սկսած մոտ 400 ԱՄՆ դոլարից: Տոմսերը կարելի է ամրագրել Հայաստանի տուրիստական գործակալություններում, lufthansa.com կայքի միջոցով կամ Լվովում (Ուկրաինա) տեղակայված Lufthansa սպասարկման կենտրոն հեռախոսազանգի միջոցով, որտեղ ինֆորմացիոն աջակցությունն ու վաճառքը հասանելի են ինչպես անգլերեն, այնպես էլ ռուսերեն լեզուներով: Հայաստանից մեկնողները պետք է ուսումնասիրեն ինչպես տարանցիկ երկրի, այնպես էլ վերջնակետ երկրի մուտքի սահմանափակումները եւ կանոնները: Ճանապարհորդության կանոնակարգերի ամենավերջին թարմացումները կարելի է գտնել ավիաընկերությունների lufthansa.com կայքում: Tweet Դիտում՝ 4398