Պետությունը աջակցություն կտրամադրի այն գործատուներին, որոնք աշխատանքի կընդունեն ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք, վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին (նրանց հավասարեցված անձանց)։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար նախատեսվում է գործատուին տրամադրել աջակցություն անձի աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի չափով, եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը 100 հազար դրամի չափով։«Գործատուի մոտ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում էլ նախատեսվում է միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500 000 դրամի չափով: Ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել 2021թ․ պետական բյուջեով զբաղվածության ծրագրերի իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներից»,- ասել է նախարարը։Նաեւ նշել է, որ միջոցառումը վերաբերելու է ինչպես 44-օրյա պատերազմի մասնակիցներին, այնպես էլ՝ երբեւէ ռազմական գործողությունների ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած բոլոր նախկին զինծառայողներին։ Tweet Դիտում՝ 1274