Վանաձորում բացվել է “ՊրոԿրեդիտ Բանկի” առաջին մարզային մասնաճյուղը

15.07.2008 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Վանաձորում բացվել է “ՊրոԿրեդիտ Բանկի” առաջին մարզային մասնաճյուղը##:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, բացման արարողության ընթացքում բանկի գործադիր տնօրեն Բերտոլդ Հերցֆելդը նշել է, որ մասնաճյուղը նպաստելու է ինչպես քաղաքի, այնպես էլ ողջ Լոռու մարզի զարգացմանը:

Արարողությանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ բանկի մասնաճյուղերի տարածումը հանրապետության ողջ տարածքում նպաստում է պետության համաչափ տարածքային զարգացմանը:

Շեշտելով մասնաճյուղի բացման անհրաժեշտությունը հատկապես Վանաձորում, Տիգրան Սարգսյանն ասել է. “ՊրոԿրեդիտ Բանկը” հայտնի է որպես ակտիվ եւ առաջադեմ զարգացող բանկ, եւ դրա երեւան գալը Հայաստանի բանկային շուկայում կնպաստի երկրում մանրածախ բանկային ծառայությունների, բարձրորակ բանկային ապրանքատեսակների ու նոր մշակույթի ներդրմանը”:

Բացման արարողությանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Գերմանիայի դեպան Անդրեա Վիկտորինը, որը նշել է, որ “ՊրոԿրեդիտ Բանկի” ներկայությունը Վանաձորում կնպաստի մարզի փոքր եւ միջին բիզնեսի ակտիվ զարգացմանը:

Դիտում՝ 8253

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW