ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը՝ մշակելով նորարարական լուծումներ հաճախորդների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով: Բանկային գործարքներն իրականացնելը դարձել է ավելի հասանելի եւ հարմարավետ, քանի որ բանկի հաճախորդները հնարավորություն ունեն կատարել իրենց գործարքները Upay-ի 42 մասնաճյուղերում՝ տեղակայված ք․ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:Upay-ի մասնաճյուղերում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են համալրել քարտային եւ բանկային հաշիվները, ավանդները, ինչպես նաեւ մարել վարկային պարտավորությունները՝ կատարելով ինչպես հերթական մարումներ՝ համաձայն վճարման ժամանակացույցի, այնպես էլ վաղաժամկետ մարումներ (տրամադրելով վարկային պայմանագրի համար կամ ծածկագիր):Գործարքները կիրականացվեն առցանց․ երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 09:00-19:00-ն, շաբաթ օրը` 09:00-18:00-ն, իսկ մնացած օրերին եւ ժամերին` հաջորդ աշխատանքային օրը` 09:00-ին: Մեկ օրվա ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի կատարել անսահմանափակ թվով գործարքներ:Սահմանված են գործարքների կատարման հետեւյալ սահմանափակումները․- Գործարքները կարող են կատարվել միայն ՀՀ դրամով: Քարտային հաշիվների համալրման դեպքում, եթե համալրվում է արտարժութային հաշիվը, ՀՀ դրամով մուտքագրված գումարը կփոխարկվի հաճախորդի հաշվին՝ գումարի հաշվեգրման պահին Բանկում անկանխիկ գործարքների համար սահմանված փոխարժեքով: - Յուրաքանչյուր գործարքի նվազագույն գումարը 1000 ՀՀ դրամ է, առավելագույնը`400 հազար ՀՀ դրամ:Վերը նշված բանկային գործառնությունների իրականացման համար Upay ընկերության կողմից սահմանված է ծառայության դիմաց միջնորդավճար: Եթե գործարքի գումարը չի գերազանցում 35 հազ. ՀՀ դրամը, միջնորդավճարը կազմում է 200 ՀՀ դրամ, 35 հազար ՀՀ դրամից ավելի դեպքում՝ գործարքի գումարի 0.6%-ը (ոչ ավելի, քան 1200 ՀՀ դրամ): Առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաեւ Upay ընկերության պաշտոնական կայքում կամ զանգահարելով (+374) 11-444-448 հեռախոսահամարով:Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2819