Եվրոպական Հանձնաժողովը “Արմենալին” կասկածում է դեմպինգի մեջ

15.07.2008 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Եվրոպական Հանձնաժողովը հակադեմպինգային հետաքննություն է սկսել Չինաստանից, Բրազիլիայից եւ Հայաստանից ալյումինե## փայլաթիթեղի արտադրողների նկատմամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով համաշխարհային գործակալությունները, Եվրոպական Հանձնաժողովի հայտարարությունում ասվում է, որ հետաքննության նպատակն է նշված երկրների արտադրողների կողմից հնարավոր դեմպինգային գների կիրառման ու եվրոպական արտադրողներին տնտեսական վնաս հասցնելու փաստերի բացահայտումը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը նշում, է, որ հայաստանյան “Արմենալ” գործարանը, որը հիմնվել է 2000 թվականի մայիսին Քանաքեռի ալյումինե գործարանի հիմքի վրա, հանդիսանում է Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկություններից մեկը, ինչպես նաեւ ալյումինե փայլաթիթեղի միակ արտադրողը Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում:

Դիտում՝ 6228
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW