Սեպտեմբերի 20-ին Երեւանում տեղի կունենա երկրի գլխավոր գործարար ֆորումը՝ Հայկական բիզնես ֆորում (ՀԲՖ) 2021-ը, որն առաջին անգամ կհամախմբի հարյուրավոր ձեռնարկատերերի՝ նոր ազդակ հաղորդելու Հայաստանի տնտեսական ներուժի եւ ներդրումային հնարավորությունների զարգացմանը: ՀԲՖ 2021-ը կանցկացվի Հայ ձեռնարկատերերի ասոցիացայի նախաձեռնությամբ եւ «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ ու կդառնա տարբեր մակարդակներում բիզնեսի փոխգործակցության խոշորագույն հարթակը Հայաստանում: Այս մասին հայտարարվել է այսօր՝ ստարտափ-նախագծերի եւ Հայաստանում գործող տարածաշրջանային եւ միջազգային խոշոր ընկերությունների ներկայացուցիչների՝ գործարար համայնքի հետ հատուկ հանդիպման ընթացքում: Նախագծի նպատակն է՝ նպաստել Հայաստանում տնտեսական ներուժի աճին եւ ներդրումային հնարավորությունների զարգացմանը, ստեղծել բաց երկխոսության հարթակ տարբեր գործարար համայնքների միջեւ, ամրապնդել նորարարական ձեռներեցության ոգին երկրում: «Այսօր մեզ համար, ինչպես եւ նախկինում, ուժեղ Հայաստան ունենալը գերակա նպատակ է: Մենք շարունակում ենք փնտրել ու հնարավորություններ գտնել ազգային տնտեսության մրցունակության բարձրացման, երկրի բնակչության բարեկեցության ամրապնդման համար։ Ֆորումը հերթական քայլն է այդ ուղղությամբ, որի վերջնական նպատակը Հայաստանի եւ Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի միջեւ արդյունավետ գործարար հարաբերությունների ու փոխգործակցության ձեւավորումն է: Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ձեւավորել կայուն գործարար միջավայր եւ վստահորեն նայել ապագային»,- նշվում է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի՝ նախագծի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում:Հայկական բիզնես ֆորումը կանցկացվի առաջին անգամ, պլանավորվում է հետագայում ընդարձակել ֆորումի սահմանները, ստեղծել նոր հնարավորություններ ողջ աշխարհի հայ գործարար համայնքի շրջանում տնտեսական փոխգործակցությունը ամրապնդելու համար:Ֆորումին պատրաստվելու ընթացքում մինչեւ ս.թ. սեպտեմբերի 20-ը Հայաստանի քաղաքներում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպատակ ունեն ամրապնդել երկրի գործարար համայնքի փոխգործակցությունն ու փորձի փոխանակում ապահովել։Հայ գործարարների ասոցիացիա Հայ գործարարների ասոցիացիան ոչ առեւտրային կազմակերպություն է, որը միավորել է հայկական ծագումով հաջողակ գործարարներին՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական կապեր ստեղծելու եւ դրանք ամրապնդելու նպատակով: Ասոցիացիայի հիմնական առաքելությունը Ռուսաստանում նոր հայ գործարար համայնք ստեղծելն է, որը կձեւավորի փոխշահավետ գործընկերություններ եւ վստահության մշակույթ ձեռնարկատերերի շրջանում: Ասոցիացիայի հիմնադիրները մարդիկ են, որոնք տարիներ շարունակ իրենց գործունեության ընթացքում զգալի ներդրում են ունեցել Հայաստանում եւ Ռուսաստանում խոշոր բիզնեսը զարգացնելու գործում, նպաստել են երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդմանը եւ ռուս-հայկական ձեռնարկատիրության ոլորտում գործընկերային փոխհարաբերությունների զարգացմանը: Նրանք են՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Ավիլոն» ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Կամո Ավագումյանը, Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, «ՖՈՐԱ-ԲԱՆԿ» ԲԱԲ տնօրենների խորհրդի նախագահ Հայկ Իգնաթյանը, «ՌԱՆԴ-ՏՐԱՆՍ»NEBO.digital ԸԽ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Ավագումյանը, «Լուդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Շահազիզյանը:Ասոցիացիայի ռեզիդենտներ են ոչ միայն գործող եւ հաջողակ, այլ նաեւ ապագա ձեռնարկատերերը, որոնց զարգացման համար Ասոցիացիան մի շարք կրթական միջոցառումներ է պատրաստել: Tweet Դիտում՝ 4291