Կոնվերս Բանկը նվազեցրել է ծրագրային վարկավորման տոկոսադրույքը

06.08.2021 | 17:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Ազգային հիփոթեքային ընկերություն
Կոնվերս Բանկը վերանայել է Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող վարկերի տրամադրման պայմանները՝ որոշ խմբերի համար 0.5%-ով նվազեցնելով վարկավորման տոկոսադրույքը:

Առաջարկից կարող են օգտվել Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածի օգտատերերն ու քարտապանները:

Վերանայվել է նաեւ կանխավճարի չափին ներկայացվող պայմանը. այսուհետ հաճախորդը կարող է վճարել ձեռքբերման գնի 10 %-ի չափով կանխավճար, իսկ 20%-ի համար ներկայացնել ապահովագրության վկայական:

«Արդեն մոտ 4 տարի անընդմեջ Կոնվերս Բանկը ծրագրային՝ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող եւ Մատչելի բնակարան երիտասարդներին ծրագրի ներքո վարկերի պորտֆելով Հայաստանում առաջատարներից մեկն է: Դա հնարավոր է դարձել ճկուն վարկային քաղաքականության եւ վարկավորման մրցունակ պայմանների շնորհիվ: Բանկը հետամուտ է շուկայի միտումներին ու պարբերաբար վերանայում է վարկավորման պայմանները՝ հաճախորդներին առաջարկելով ֆինանսավորման մրցունակ պայմաններ»,- նշել են բանկում:

Վարկավորման մանրամասներին, պայմաններին, սահմանված բացառություններին եւ հավելյալ հնարավորություններին կարող եք ծանոթանալ այստեղ:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
Դիտում՝ 3692
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW