Evocabank. Գույքահարկի վճարում՝ առանց զրոյական տեղեկանքի

06.08.2021 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #գույքահարկ #EvocaTOUCH
Evocabank-ը տեղեկացնում է, որ այժմ հաճախորդները կարող են վճարել գույքահարկը Evoca-ում՝ առանց զրոյական տեղեկանք ներկայացնելու: Իսկ տեխզննման կտրոնը ստանալու համար պարզապես պետք է մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ տեխանձնագրով ու սոցքարտով (կամ անձնագրով):

Անշարժ գույքի եւ փոխադրամիջոցի գույքահարկի վճարումը հասանելի է նաեւ Evocabank-ի օնլայն հարթակում եւ EvocaTOUCH հավելվածի նոր տարբերակում:

EvocaTOUCH հավելվածով վճարում կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել Տերմինալ բաժին, ընտրել Գույքահարկի վճար, մուտքագրել տվյալները եւ կատարել վճարումը`

- ֆիզիկական անձանց դեպքում` անձնագիր կամ սոցքարտ,
- իրավաբանական անձանց դեպքում` ՀՎՀՀ

Evoca.am կայքից վճարելու համար անհրաժեշտ է անցնել այս հղումով, ընտրել Գույքահարկի վճար, մուտքագրել գույքի սեփականատիրոջ տվյալները, իրականացնել գույքահարկի պարտքի փնտրում եւ կատարել վճարումը:

«Evocabank-ը, որպես նորարար եւ ժամանակակից բանկ, մշտապես բարելավում է իր ծառայությունները՝ դարձնելով Ձեր գործարքներն ավելի արագ, հարմարավետ եւ ապահով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 3617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW