Moderna-ի եկամուտն ավելացել է 65 անգամ

06.08.2021 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ /
#Moderna #եկամուտ #Նուբար Աֆեյան
Covid-19-ի դեմ պատվաստանյութ մշակած ամերիկյան Moderna դեղագործական ընկերությունն անցած եռամսյակում գրանցել է ավելի քան $4 միլիարդի եկամուտ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Համաձայն հրապարակված եռամսյակային ֆինանսական հաշվետվության՝ տարեկան կտրվածքով ընկերության եկամուտն աճել է ավելի քան 65 անգամ:

Այսպես, հունիսի 30-ին ավարտված եռամսյա հաշվետու ժամանակաշրջանում Moderna-ի եկամուտը կազմել է $4,354 մլրդ: Կիսամյակում գրանցվել է $6,291 մլրդ եկամուտ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածներում ընկերության եկամուտը կազմել էր համապատասխանաբար $67 մլն եւ $75 մլն:

Եռամսյա ժամկետում Moderna-ի զուտ շահույթը կազմել է $2,78 մլրդ: Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը կրել էր $117 միլիոնի վնաս: Կիսամյակի ընթացքում Moderna-ն վաստակել է $4 մլրդ, մինչդեռ նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանում գրանցվել էին $241 միլիոնի կորուստներ։

Ընթացիկ տարում Moderna-ն մտադիր է արտադրել 800 միլիոնից մինչեւ 1 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ, իսկ 2022-ին նախատեսվում է, որ արտադրությունը կավելանա մինչեւ 2-3 միլիարդ չափաբաժին:



Banks.am-ը հիշեցնում է, որ համավարակի մեկնարկից ի վեր առնվազն ինը մարդ դարձել է դոլարային միլիարդատեր՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրող դեղագործական ընկերությունների շահույթի աճի հաշվին։

Մայիսի վերջի տվյալներով՝ ցուցակը գլխավորել էր Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը։ Նրա կարողությունը գնահատվել էր $4,3 միլիարդ: Վարկանիշի չորրորդ հորիզոնականը զբաղեցրել էր Moderna-ի համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը: Նրա կարողությունը գնահատվել էր $1,9 միլիարդ:
Դիտում՝ 2139
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW