Համավարակի մեկնարկից ի վեր առնվազն ինը մարդ դարձել է դոլարային միլիարդատեր՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութեր արտադրող դեղագործական ընկերությունների շահույթի աճի հաշվին։Այս մասին հայտնում է Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը` վկայակոչելով Peopleʼs Vaccine Alliance ոչ կառավարական կազմակերպության տվյալները։Ցուցակը գլխավորել է Moderna-ի գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելը, որի կարողությունը գնահատվում է $4,3 միլիարդ: Երկրորդ տեղում է BioNTech-ի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ուգուր Սահինը ($4 մլրդ), երրորդում` իմունոլոգ եւ Moderna-ի հիմնադիր ներդրող Թիմոթի Սպրինգերը ($2,2 մլրդ)։Վարկանիշի չորրորդ հորիզոնականը զբաղեցրել է Moderna-ի համահիմնադիր եւ նախագահ Նուբար Աֆեյանը: Նրա կարողությունը գնահատվում է $1,9 միլիարդ:Հինգերորդ տեղում է Moderna-ի պատվաստանյութերի արտադրության եւ փաթեթավորման համար գործարք կնքած ROVI ընկերության նախագահ Խուան Լոպես-Բելմոնտեն ($1,8 մլրդ):Վարկանիշում ընդգրկվել է Mօderna-ի եւս մեկ ներկայացուցիչ` գիտնական եւ այս ընկերության հիմնադիր ներդրող` Ռոբերտ Լանգերը ($1,6 մլրդ):Վերջին երեք հորիզոնականները զբաղեցնում են պատվաստանյութեր արտադրող չինական CanSino Biologics ընկերության համահիմնադիրները, որոնց կարողությունները գնահատվում են $1,3 մլրդ, $1,2 մլրդ եւ $1 մլրդ:Նոր միլիարդատերերի միագումար կարողությունը գնահատվում է $19,3 միլիարդ: Նշվում է, որ այս գումարը բավարար կլիներ ցածր եկամուտ ունեցող երկրների ամբողջ բնակչությանը պատվաստելու համար: Tweet Դիտում՝ 4695