Սննդամթերքի համաշխարհային գները հուլիսին նվազել են

05.08.2021 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԳԿ #համաշխարհային գներ #հուլիս
ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) այսօրվա հաշվետվության տվյալների hամաձայն` պարենային ապրանքների համաշխարհային գներն արդեն երկրորդ ամիսն անընդմեջ նվազում են:

Պարենային ապրանքների գնային ինդեքսը հուլիս ամսվա ընթացքում կազմել է միջինը 123.0 նիշ, ինչը 1.2%-ով ցածր է հունիս ամսվա համեմատ, սակայն դեռեւս 31.0%-ով բարձր՝ քան 2020թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը: Հուլիս ամսվա ինդեքսի անկմանը նպաստել են հացահատիկների մեծ մասի, բուսական յուղերի եւ կաթնամթերքի գնառաջարկի նվազումը:

ՊԳԿ հացահատիկի գնային ինդեքսը հուլիսին 3.0%-ով ցածր է եղել հունիս ամսվա ցուցանիշից, ինչը հետեւանք է եգիպտացորենի միջազգային գների 6.0% անկման` պայմանավորված Արգենտինայում ավելի վաղ կանխատեսվող բերքահավաքի եւ ԱՄՆ-ում արտադրության բարելավման հեռանկարների հետ, չնայած նրան, որ Բրազիլիայում մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ:

Այլ հացահատիկների գները, ինչպիսիք են գարին եւ սորգոն, նույնպես էապես նվազել են՝ պայմանավորված ցածր պահանջարկով: Ինչեւէ, ցորենի գնառաջարկը 1.8%-ով բարձր է եղել հուլիսին՝ հասնելով իր ամենաբարձ մակարդակին 2014թ.-ի կեսերից ի վեր: Սա մասամբ պայմանավորված է չորային եղանակային պայմանների վերաբերյալ ունեցած մտահոգությամբ եւ Հյուսիսային Ամերիկայում ցորենի ցանքատարածությունների ընդհանուր վիճակով: Միառժամանակ, բրնձի միջազգային գները գրանցել են երկու տարվա ամենացածր ցուցանիշը՝ պայմանավորված տարադրամի փոփոխություններով եւ վաճառքի թուլացմամբ, ինչը հետեւանք է փոխադրումների բարձր գների եւ նյութատեխնիկական ապահովման հետ կապված խոչընդոտների:  



ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը հունիսի համեմատ նվազել է 2.8%-ով՝ շարունակվող ամառային արձակուրդներով պայմանավորված հյուսիսային կիսագնդում շուկայահանման ավելի դանդաղ ընթացքի: Ամենամեծ անկումը գրանցել է յուղազերծված կաթի փոշին, որին հաջորդում են կարագը, չզտված կաթի փոշին եւ պանիրը:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը գրանցել է 5 ամսվա ամենացածր ցուցանիշը՝ հունիսի համեմատ նվազելով 1.4%-ով:

Հակառակ դրան, ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ աճել է 1.7%-ով՝ գրանցելով իր չորորդ ամիսն անընդմեջ աճը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը նույնպես աճել է նախորդ ամսվա համեմատ: Թռչնամսի գնառաջարկը ամենաշատն է աճել՝ պայմանավորված Արեւելյան Ասիայից ներկրումների աճով եւ որոշ շրջաններում արտադրության ծավալների մեծացմամբ: Տավարի միսը նույնպես թանկացել է, ինչն արդյունք է Չինաստանից ներկրման ծավալների աճի եւ հիմնական արտադրող շրջաններում մատակարարման ծավալների նվազման: Միառժամանակ, խոզի մսի գինը նվազել է՝ պայմանավորված Չինաստանի կողմից ներկրման ծավալների նվազմամբ:
Դիտում՝ 2414
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW