12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 8.2%

04.08.2021 | 17:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՀ վիճակագրական կոմիտե #գնաճ
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. հուլիսը 2020թ. հուլիսի նկատմամբ) կազմել է 8.2%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 0.5% գնանկում:

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.4% գնանկում:



Մրգի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 11.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ`13.0% գնանկում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 53.1% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.5% գնանկում:

Կաթնամթերք, պանիր եւ ձու ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 12.1% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնանկում:

Ձկան եւ ծովամթերքի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գնաճը կազմել է 23.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 3.0%:

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 1.8% գնաճ:

Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 33.8% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.8% գնանկում:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ գրանցվել է 39.4% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 2.1% գնանկում:

2021թ. հուլիսին հունիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հացաբուլկեղենի եւ ձավարեղենի՝ 0.3%, սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4% գնաճ:

Ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է 9.2%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.5% գնաճ: Ալկոհոլային խմիչքի գնաճը 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ կազմել է 8.6%, 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 10.3% եւ 1.2%:

2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 9.6% գնաճ, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.2% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ արձանագրվել է սակագների 1.8%, իսկ 2021թ. հունիսի համեմատ՝ 0.1% աճ:

Այվազյան Աննա
Դիտում՝ 1404
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW