SEC-ը լրացուցիչ լիազորություններ է պահանջում կրիպտոշուկան կարգավորելու համար

04.08.2021 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#SEC #Գերի Գենսլեր #կրիպտոարժույթ
ԱՄՆ արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC) անհրաժեշտ են լրացուցիչ լիազորություններ՝ կրիպտոարժույթների շուկան կարգավորելու համար, հայտարարել է հանձնաժողովի ղեկավար Գերի Գենսլերը:

«Այս ակտիվների դասն առանձին դեպքերում կապված է խարդախության, խաբեության եւ չարաշահումների հետ»,- ասել է նա եւ հորդորել ԱՄՆ Կոնգրեսին հանձնաժողովին տրամադրել «լրացուցիչ լիազորություններ»՝ կրիպտոարժույթով գործարքների միջոցով «նորմերի շրջանցումը» կանխելու համար:

Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ ներկայումս կրիպտոարժույթի կիրառման ոլորտում «ներդրողների պաշտպանության պակաս կա»: «Անկեղծ ասած, այսօր այն ավելի շատ նման է Վայրի Արեւմուտքի: Եթե մենք չզբաղվենք այս հարցերով, ես վախենում եմ, որ շատ մարդիկ կտուժեն»,- Գենսլերի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ ներկայումս կրիպտոարժույթները երբեմն օգտագործվում են որպես «չգրանցված արժեթղթեր»՝ առանց համապատասխան կարգավորիչ մարմինների վերահսկողության: «Սա գների մանիպուլյացիայի տեղ է թողնում: Սա խոցելի է դարձնում ներդրողներին»,- ասել է հանձնաժողովի ղեկավարը:

Գենսլերը հիշեցրել է, որ վերջին տարիներին հանձնաժողովը տասնյակ դատական գործընթացներ է սկսել այս ոլորտում: «Մենք դեռ ոչ մի գործով չենք պարտվել»,- նշել է նա:

Ինչպես ընդգծել է Գենսլերը, ավելի մանրակրկիտ կարգավորման անհրաժեշտություն կա նաեւ այն պատճառով, որ կրիպտոարժույթը հաճախ օգտագործվում է փողերի լվացման, պատժամիջոցները շրջանցելու, հարկերից խուսափելու եւ ցանցահեններին փրկագին վճարելու համար:
Դիտում՝ 2735
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW