“Մեգաֆոնի” ներկայացուցիչը անարդյունավետ է համարում ընկերության մուտքը Հայաստանի շուկա

15.07.2008 | 10:31 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ռուսաստանյան “Մեգաֆոն” օպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսել Նիչիպորենկոն## անարդյունավետ է համարում ընկերության մուտքը Հայաստանի շուկա` բջջային կապի թափանցման բարձր մակարդակի ու բնակչության ոչ մեծ թվի պատճառով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Ալեքսեյ Նիչիպորենկոն այդ մասին ասել է “Վեդոմոստի” թերթին:

Թերրը մեջբերում է նաեւ “ՄՏՍ”-ի ներկայացուցիչ Ելենա Կոխանովսկայի խոսքերը, որն ասել է, թե “Հայաստանում իրականում ապրում է 2.5 միլիոն մարդ, այդ պատճառով թափանցնան մակարդակն այնտեղ արդեն 80% է”: Նրա խոսքերով, երրորդ արտոնագրի հավակնորդը պետք է ագրեսիվ բիզնես-պլան ու ֆինանսական համարձակություն ունենա, որպեսզի այդպիսի շուկա մուտք գործի:

Իր հերթին, Արտեմ Մինաեւը` “ՎիմպելԿոմ” ԲԲԸ-ի ներկայացուցիչը, որին պատկանում է հայաստանյան “Բիլայն” ընկերությունը, հայտարարել է, որ “ՎիմպելԿոմը” պատրաստ է երրորդ օպերատորի մուտքին:

Դիտում՝ 5960
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW