ԱՄՀ-ն $650 միլիարդ է հատկացնում գլոբալ տնտեսության կայունացմանը

03.08.2021 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՄՀ #Կրիստալինա Գեորգիեւա
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ռեկորդային 456 միլիարդ SDR (ԱՄՀ հաշվարկային միավոր, $650 միլիարդ) կհատկացնի պահուստային ակտիվներից, ասված է ԱՄՀ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է RBC-ն:

Այս գումարից $275 միլիարդ կուղղվի ձեւավորվող շուկաներին եւ զարգացող պետություններին: «Սա պատմական որոշում է՝ ԱՄՀ-ի պատմության մեջ SDR-ի ամենամեծ հատկացումը եւ համաշխարհային տնտեսության համար պատվաստում աննախադեպ ճգնաժամի ժամանակ»,- նշված է հայտարարության մեջ:

Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 23-ին: Միջոցները կփոխանցվեն հիմնադրամի անդամ երկրներին`քվոտաների համամասնությամբ:



Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիեւայի խոսքով՝ այս միջոցների հատկացումը «կծառայի բոլոր անդամ պետություններին, կօգնի բավարարել պահուստների երկարաժամկետ գլոբալ կարիքը», ինչպես նաեւ կուժեղացնի համաշխարհային տնտեսության ամրությունն ու կայունությունը:
Դիտում՝ 1834

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW